Աշխարհում մեծ մասսայականություն վայելող այս բարձրակարգ սպորտաձևը բավականին պասիվ վիճակում էր գտնվում 2000թ–ին։ Հայաստանի թենիսը մեծ աջակցության և ներդրումների կարիք էր զգում։ Ֆեդերացիան չէր ֆինանսավորվում պետբյուջեից (մինչև այսօր էլ չի ֆինանսավորվում)։ Փաստորեն, պահանջվում էր մեկը, ով ոչմիայն սերտ կապեր ունենար սպորտի հետ այլ նաև լիներ հաջող կառավարիչ և անշահախնդրորեն ներդներ իր դրամական միջոցները թենիսի զարգացման և ընդլայնման գործում։ 2000թ–ի դեկտեմբերի 21–ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի արտակարգ համաժողովը ՀԹՖ–ի նոր նախագահ ընտրեց գործարար և հասարակական գործիչ Հարություն Փամբուկյանին, որը կստանձներ հնարավորինս արագ և էֆեկտիվ բարեփոխումների ծրագրի իրագործումը։ Հայաստանում թենիսի մասսայականացման և թենիսիստներին աջակցման միջոցով պետք էր և հնարավոր էր հասնել այն հաջողություններին, որը մեր երկիրը երբևիցե ունեցել էր։ Մինչ այս նունիսկ ազգային առաջնություններն էին անցկացվում որոշ խափանումներով, իսկ միջազգային մրցաշարեր ընդհանրապես չէին կազմակերպվում։ Վիճակը կտրուկ փոխվեց 2000թ–ից սկսած՝ Հ. Փամբուկյանի աջակցությամբ սկսեցին կազմակերպվել միջազգային և ազգային մրցաշարեր և գնալով ավելի հաճախ ու ավելի մեծ հեղինակություն ունեցող միջոցառումներ սկսեցին կազմակերվել մեր հայրենիքում։ Թենիսի մասսայականացման այս ալիքը ընդգրկում է ոչմիայն պրոֆեսիոնալ թենիսիստներին, նրանց հնարավորություն տալով մասնակցել աշխարհահռչակ մրցաշարերի, այլ նաև սկսնակներին և երկրպագուներին։
ՀԹՖ–ն հանդիսանում է Միջազգային թ ենիսի ֆեդերացիայի և Եվրոպայի Թենիսի Ասոցիացիայի անդամ ։ Այսօր ՀԹՖ–ին աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենամեծ թենիսի բազա ունեցող Master Class ակումբը։ Այստեղ են մարզվում հայ մարզիկները, կազմակերպվում ազգային և միջազգային մրցաշարեր։ Ի ուրախություն մեզ թենիսի զարգացման համար նախատեսված ծրագիրը արդեն իրագործման փուլում է. պրոֆեսիոնալ մարզիկների և ՀԹՖ–ի ջանքերի և նվիրվածության շնորհիվ այս սպորտաձևը գնալով ավելի մեծ մասսայականություն է վայելում և դառնում ոչմիայն սիրված սպորտաձև այլ նաև հաճելի զբաղմունք։